Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե այն չփոխվի. Ծառուկյան (տեսանյութ)

    ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե այն չփոխվի. Ծառուկյան (տեսանյութ)

    Փետրվար 12, 2019 10:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին։ Նա ասաց, որ չի թաքցնում` կա երկու-երեք դրույթ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդն իր կյանքում դրական փոփոխություններ կզգա։

    Հարցին` ինչպե՞ս է Բարգավաճ Հայաստանը քվեարկելու ծրագրին, Ծառուկյանը պատասխանեց. «Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող։ Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ, մեխանիզմներ, որոնք այստեղ բացակայում են»։

    Ըստ Ծառուկյանի` ներդրումների համար անհրաժեշտ է՝ օրենքներ փոխվեն։ «Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք է ավելի լավ լինի։ Եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ և կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուրը, ժամկետները և մեխանիզմը»,- հայտարարեց նա։


    scroll to top