Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բիզնեսի եւ ԶԼՄ-ների իրական սեփականատերերն այլեւս չեն թաքնվի

    Բիզնեսի եւ ԶԼՄ-ների իրական սեփականատերերն այլեւս չեն թաքնվի

    Բիզնեսի եւ ԶԼՄ-ների իրական սեփականատերերն այլեւս չեն թաքնվի
    Ապրիլ 15, 2019 12:37 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով՝ լրատվամիջոցները պետք է օր առաջ հրապարակեն իրենց իրական սեփականատերերի անունները:

    Դոյդոյանի տեղեկացմամբ՝ կառավարության և քաղաքացիական հասարակության միջեւ արդեն իսկ սկսվել են աշխատանքներ, որպեսզի ստեղծվի հանրային բաց ռեգիստր, որտեղ և՛ բիզնեսի բոլոր ճյուղերի, և՛ լրատվամիջոցների  իրական սեփականատերերի մասին հրապարակված տեղեկություն կլինի։

    «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահի խոսքով՝ այդ ռեգիստը լինելու է հանրային և բաց, որը հնարավորություն է տալու լրագրողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ստուգել այդ  տվյալները:

    Ըստ Դոյդոյանի՝ ռեգիստրի ստեղծման գործընթացը երկու տարում կավարտվի:

     


    Նման թեմաներ

    scroll to top