Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Բլից-հարցեր՝ Մխիթարյանին

    Բլից-հարցեր՝ Մխիթարյանին

    Բլից-հարցեր՝ Մխիթարյանին
    Փետրվար 9, 2018 18:30 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    «Արսենալի» մամուլի քարտուղարությունը նոր տեսանյութ է հրապարկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` փորձելով նրան ավելի ճանաչելի դարձնել ակումբի երկրպագուների համար:

    «Զինագործների» մամուլի քարտուղարությունը Վիքիպեդիա ինտերնետ-հանրագիտարանից տեղեկություններ է ներկայացրել Մխիթարյանի մասին, որոնք հայ ֆուտբոլիստը կա’մ հերքել, կա’մ հաստատել է.

    - Ճի՞շտ է, որ դուք շատ ֆուտբոլային ընտանիքից եք:

    - Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս` ՈՒԵՖԱ-ում:

    - Ճի՞շտ է, որ 14 տարեկանում դուք եղել եք Սան Պաուլոյում:

    - Ճիշտ է, որ ես եղել եմ Բրազիլիայում: Մարզվել եմ «Սան Պաուլոյի» մարզաբազայում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվել եմ Էռնանեսի ու Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա, կարծեմ, Չինաստանում է:

    - Ճի՞շտ է, որ դուք արագավազորդ կլինեիք, եթե ֆուտբոլիստ չդառնայիք:

    - Ոչ, դա ճիշտ չէ: Դա իմ մասին չէ:

    - Դուք Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009-ին և 2011-ից 2017 թվականներին: Ի՞նչ էր պատահել 2010-ին:

    - Նրանք պարզապես փոխել էին կանոնակարգը և պարգևատրում էին միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին:

    - Ճի՞շտ է, որ ձեր մանկության երազանքն իրավաբան դառնալն էր:

    - Այո, դա իմ երազանքներից մեկն էր: Բայց դրա համար դեռ ուշ չէ: Ֆուտբոլային կարիերայից հետո, միգուցե, աշխատեմ որպես իրավաբան:

    Նման թեմաներ

    scroll to top