Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բնակարանների գների աճի պատճառը 2018-ի քաղաքական փոփոխություններն են․ Պետրոսյան

    Բնակարանների գների աճի պատճառը 2018-ի քաղաքական փոփոխություններն են․ Պետրոսյան

    Բնակարանների գների աճի պատճառը 2018-ի քաղաքական փոփոխություններն են․ Պետրոսյան

    ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր անդրադարձել է բնակարանների գների աճին՝ հիմնական պատճառ համարելով նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները։

    «Ամենաշոշափելի պատճառը նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, որոնք ազդել են պահանջարկի վրա: Երկրորդ խնդիրը, որ կարծում ենք, որ կարևոր է, հիփոթեքի շուկայի ակտիվացումն է»,- ասաց նա։

    Հարցին, թե ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատը բնակարան կամ այլ անշարժ գույք գնում Հայաստանում, Պետրոսյանը նշեց, որ կադաստրի կոմիտեն դադարեցրել է հաշվարկը։ Ըստ նրա՝ երկքաղաքացիների քանակի աճին զուգահեռ այդ թիվը կորցնում էր իր ճշտությունը։

    «Բնականաբար առաջին տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են, եթե չեմ սխալվում՝ հաջորդն ԱՄՆ-ն էր, հետո Եվրամիությունն էր, հետո նոր՝ Իրանը»,- ասաց պաշտոնյան։

    Պետրոսյանի խոսքով՝ գործարքների մեջ ամենաշատը բնակարանների առևտուրն է, հետո՝ առանձնատների կառուցումը։


    scroll to top