Գլխավոր Լուրեր Բնապահպաններ, ակտիվիստներ, ջերմուկցիներ, դուք չհասաք արդյունքի, քանի որ անձնավորեցիք պայքարը

Բնապահպաններ, ակտիվիստներ, ջերմուկցիներ, դուք չհասաք արդյունքի, քանի որ անձնավորեցիք պայքարը

1
0

Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ՝ Բ-26 ի հանդիպման ժամանակ երբ դեռ նույնիսկ պարզ չէր թե ներսում ինչ է խոսվում բնապահպանների և ցույցի մյուս մասնակիցների կողմից բնապահպանական փաստերը բարձրաձայնելու փոխարեն լսում էինք «Նիկոլը Սերժից ոչ մի բանով չի տարբերվում» արտահայտությունը ու դա շատ կոնկրետ խմբի կողմից լսում ենք արդեն 24 ժամ, ցավոք բնապահպանների փաստերը այնքան համոզիչ չէին, որ ստիպված անցան ԱԺ֊ի դիմաց քաշքշուկ հրահրելուն, համենայն դեպս ինձ վրա այդպիսի տպավորություն թողեց որովհետև ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Բաղրամյան պողոտան փակելու նպատակը, էլ չեմ խոսում մի քանի սադրիչների մասին ովքեր սադրում էին նաև ՍԴ֊ի մոտ դատարանները փակելու օրը։ Որոշ ակտիվիստների չգիտես ինչու թվում է, որ իրենք արտոնյալ են ու ոստիկանի հետ ինչպես ուզեն կարող են խոսել, ինչ որ խտրական վերաբերմունք եմ նկատում ոստիկանական համազգեստի ու այդ մասնագիտության նկատմամբ ու դա նկատում եմ այնպիսի մարդկանց կողմից ովքեր միշտ պայքարել են խտրական երևույթների դեմ։ Երեկ ես ինձ վատ էի զգում տեսնելով՝ ինչպես էին իմ կարծիքով մի շարք իրավագիտակից քաղաքացիներ առհամարում ու վիրավորում պետությանը և նրա ներկայացուցիչներին։

Հարգելի բնապահպաններ, ակտիվիստներ, ջերմուկցիներ դուք չհասաք ձեր ցանկալի արդյունքին քանի որ անձնավորեցիք պայքարը, բնապահպանական փաստերի փոխարեն «հեղափոխություն ա եղել ուրեմն մեր ուզածով պտի լինի》 արտահայտությունը դարձրեցիք առաջնային արգումենտ, բնապահպանական փաստերի բովանդակությամբ լրատվական դաշտը լցնելու փոխարեն պայքարը դարձրեցիք ներկայի ու նախկինի համեմատության և ներկային վարկաբեկելու լավ առիթ երևի տարբեր կուսակցական ուժերի կողմից հրահրված ծուղակն ընկանք չգիտեմ, բայց համեմատելուց առաջ պետք չի մոռանալ, որ այս կառավարության օրոք է դադարեցվել հանքի շահագործումը և այն, որ հանքի ճանապարհը փակող մարդկանց նկատմամբ մեկ տարվա ընթացքում որևէ գործողություն չի իրականացվել, չնայած համաչափ ֆիզիկական ուժի կիրառման բոլոր հիմքերը եղել են, դա կառավարության գործելաոճի շնորհիվ է եղել, երբ ավելի բարձր է դասվել ձեր ձայնը լսելի դարձնելը քան այն մեծ չափի հարկային եկամուտները որոնք այս մեկ տարվա ընթացքում կարող էին մտնել պետական բյուջե և տնտեսական ավելի բարձր ցուցանիշի շնորհիվ ավելի բարձր վարկանիշ գրանցեին նույն վարչապետի անձի դիմաց, դուք բնապահպանական պայքարը փոխարինեցիք քաղաքական-անձնական պայքարի և հիմա էդ դաշիտց դուրս գալ ու անցնել մասնագիտական փաստերի դաշտ չեք կարողանում, դուք հիմա զբաղված եք և կզբաղվեք վարչապետի վարկանիշը իջեցնելու քայլերով, բայց դա ձեզ չի օգնի հասնել ձեր ուզած արդյունքին որովհետև հարյուր տոկոսով վստահեցնում եմ, որ վարչապետին պետական շահը հազար անգամ ավելի շատ է հետաքրքրում քան իր անձնական վարկանիշը, դուք հիմա լցված եք անարդարության ու վրեժխնդրության զգացումներով և հնարավոր բոլոր դավադրությունները անցնում են ձեր մտքով (ԱՄՆ֊ի ճնշումներից սկսած, Սերժի մարդով շարունակած, Սորոսի ստրուկով վերջացրած) չնայած վստահ եմ, որ դուք ինքներդ էլ չեք հավատում այս վարկածներին, բայց ուզում եմ անկեղծորեն վստահեցնել, որ որոշման հիմքում ընկած է բացառապես պետական շահը, շատերի համար պետական շահը տվյալ դեպքում հակառակ որոշումը կլիներ, բայց պետության ղեկավարը մյուս քաղաքացիներից տարբերվում է հենց այդ հատկանիշով, որ գնահատում է իրերի դրությունը և կայացնում որոշում, որը ավելի շատ կնպաստի պետության շահերին»։