Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Բնապահպանության նախարարը հանդիպել է Գերմանիայի ներկայացուցիչներին

    Բնապահպանության նախարարը հանդիպել է Գերմանիայի ներկայացուցիչներին

    Բնապահպանության նախարարը հանդիպել է Գերմանիայի ներկայացուցիչներին
    Մայիս 15, 2018 20:01 Լուրեր A+ / A-

    ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման եւ տնտեսական համագործակցության նախարարությունում Հայաստանի Հանրապետության հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելին եւ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրերի համակարգող Յանին Ֆիշերը, ինչպես նաեւ հայ-գերմանական ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող եւ այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

    Ողջունելով հյուրերին՝ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության ու Գերմանիայի կառավարության կողմից տրամադրվող աջակցության համար եւ կարեւորել այն ավելի բարձր մակարդակի վրա դնելու փոխադարձ պատրաստակամությունը: Նախարար Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը համարվում է հարուստ կենսաբազմազանություն ունեցող աշխարհում եզակի տարածաշրջաններից մեկը եւ այն պահպանելու ուղղությամբ իրականացվում է համալիր միջոցառումներ։ Բնապահպանության նախարարը ներկաներին տեղեկացրել է նաեւ անտառային ոլորտում ընթացող եւ նախատեսվող ծրագրերի մասին՝ շեշտելով, որ այն ՀՀ բնապահպանության նախարարության վարած քաղաքականության առաջնահերթություններից է եւ ներկայացրել իր ակնկալիքը, որ Գերմանիայի կառավարության կողմից ոլորտին տրամադրվող աջակցության ծավալներն էլ ավելի կմեծանան։

    ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, շնորհավորել Էրիկ Գրիգորյանին՝ բնապահպանության նախարարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հայտնել ոլորտին ավելի մեծ ծավալի աջակցություն ցուցաբերելու Գերմանիայի կառավարության պատրաստակամության մասին։

    Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման եւ տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելն, իր հերթին շնորհավորելով նորանշանակ նախարարին, վերահաստատել է իր երկրի կառավարության հաստատակամությունն աջակցելու Հայաստանի բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող կենսաբազմազանության՝ մասնավորապես անտառային ոլորտի պահպանությանն ուղղված միջոցառումներին։

    Նման թեմաներ

    scroll to top