Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Բնապահպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

    Բնապահպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

    Բնապահպանության նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին
    Հուլիս 9, 2018 17:00 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։  Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

    Ողջունելով հյուրին՝ նախարար Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է  բնապահպանության ոլորտում երկու պետությունների միջև առկա արդյունավետ համագործակցության փաստը, որի համատեքստում հիշատակել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ռուսաստանի հետ իրականացված և իրականացվող ծրագրերի հաջողված փորձը։

    Դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստել ոլորտում համագործակցության էլ ավելի սերտացմանը և այդ նպատակով խնդրել է նախարարին ներկայացնել Բնապահպանության գերատեսչության վարած քաղաքականության հիմնական ուղղությունները։

    Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, առկա խնդիրներին նաև նորարարական լուծումներ տալու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները։

    Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շրջակա միջավայրի հարցերի շուրջ համագործակցության հեռանկարներին և կարգավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր։

    Նման թեմաներ

    scroll to top