Գլխավոր Լուրեր Boeing 737-ը 136 ուղևորով ընկել է գետը

Boeing 737-ը 136 ուղևորով ընկել է գետը

8
0

Առևտրային Boeing 737 ինքնաթիռը՝ 136 ուղևորով, Ֆլորիդայի նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում ընկել է Սենթ Ջոնս գետը: Այս մասին  տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ջեքսոնվիլի ռազմածովային օդանավակայանին ներկայացուցչին։

Նշվում է, որ զոհերի մասին տեղեկություն չկա։

Ինքնաթիռն ընկել է գետը, երբ թռիչքը մոտենում էր ավարտին, տեղի ժամանակով մոտավորապես ժամը 21.40-ին։

Ջեքսոնվիլի քաղաքապետը Թվիթերում գրել է, որ բոլոր նրանք, ովքեր գտնվել են ինքնաթիռում, «ողջ են», օդանավի անձնակազմն աշխատում է ջրում վառելիքը վերահսկելու ուղղությամբ։

Նա նաև տեղադրել է գետում ինքնաթիռի լուսանկարը՝ Miami Air International ընկերության լոգոտիպով։