Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Բողոքի ակցիա ԵԿՄ վարչության դիմաց

    Բողոքի ակցիա ԵԿՄ վարչության դիմաց

    Բողոքի ակցիա ԵԿՄ վարչության դիմաց
    Սեպտեմբեր 14, 2018 17:26 Լուրեր A+ / A-

    Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային վարչության դիմաց բողոքի ակցիա կազմակերպեցին՝  պահանջելով տարածքային վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականն ու պնդում, որ իրենց ընտրած թեկնածուն պետք է ղեկավարի կառույցը՝ մինչեւ կլինի ԵԿՄ ընդհանուր համագումարը: Ըստ տեղեկության բողոքող ազատամարտիկները պնդում են, որ այս ամիսների ընթացքում կառույցը նորմալ չի աշխատել, հիվանդ ազատամարտիկների թղթերը չի ստորագրել բուժումների համար: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

    Վերջին շրջանի զարգացումներից, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումից ու նրա որդու՝ Էջմիածնի ԵԿՄ խորհրդի պաշտոնը թողնելուց հետո, հունիսին ԵԿՄ կենտրոնական վարչությունից ԵԿՄ Էջմիածնի բաժնի ղեկավար է նշանակվել ազատամարտիկ Մաթեւոս Ներսիսյանը: Սակայն ազատամարտիկները պնդում են, որ մինչեւ կենտրոնական վարչությունից նշանակումն արել են, իրենք այստեղ՝ Էջմիածնում, շուրջ 200 ազատամարտիկով արդեն ընտրել են ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանին: Իսկ կենտրոնական վարչությունում Մաթեւոս Ներսիսյանին նշանակել են մոտ 50 ստորագրությամբ, բայց ինչպես պնդում են ազատամարտիկները՝ անօրինական կերպով:

    «Մեր պահանջն է, որ բոլոր ազատամարտիկները միահամուռ լինեն, միահամուռ պահանջեն, որ արդար ընտրություններ անցկացվեն: Իսկ Ներսիսյանին մենք չենք ընտրել, կենտրոնականից նշանակել են: Երբ բողոքեցինք, Աշոտ Խաչատրյանին ուղարկեցին, իբր՝ ոչ էս կողմից լինի, ոչ՝ էն: Բայց մենք Աշոտին էլ չենք ուզում»,- «Հայկական ժամանակ»-ին ասաց Խաչատրյանի հրաժարականը պահանջող ազատամարտիկներից մեկը:

    Նշենք, որ ԵԿՄ ընդհանուր համագումարի օրը դեռ հայտնի չէ: Այն, հավանաբար, կկայանա հոկտեմբերին: Այդ համագումարի ժամանակ ընտրվելու են Երկրապահ կամավորականների միության նախագահ, ապա մարզային ու տարածքային կառույցների ղեկավարներ.

     

    Նման թեմաներ

    scroll to top