Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    25°
    Home » Լուրեր » Բողոքի ակցիաներ Վանաձորում

    Բողոքի ակցիաներ Վանաձորում

    Բողոքի ակցիաներ Վանաձորում
    Ապրիլ 16, 2018 14:33 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր կեսօրից բողոքի ակցիաներ են սկսվել Վանաձորում։

    Ցուցարարները Վանաձորի գլխավոր փողոցի երկայնքով նախ փոքրիկ ավտոերթ իրականացրեցին։

    Վանաձորի Մանկավարժական համալսարանի, Թատերական ինստիտուտի, Երաժշտական ուսումնարանի և Տարածաշրջանային քոլեջի որոշ ուսանողներն էլ դասադուլ են սկսել։

    Տարածաշրջանային քոլեջի շենքի մոտ ցուցարարները ակցիա իրականացրեցին կոչ անելով ներսում գտնվող ուսանողներին միանալ իրենց դասադուլին, սակայն դռները ներսից կողպված էին՝ տնօրինությունը թույլ չէր տալիս ուսանողներին դուրս գալ շենքից։

    Ցուցարարների վանկարկումներին, թե սա բանտ է, հակաօրինական է, տնօրինությունից արձագանք չեղավ, թեև պատուհանից երևում էր, թե ինչպես է տնօրենը շրջում միջանցքներով։

    Ցուցարարները քոլեջի մոտից շարժվեցին դեպի Մխիթար գոշ համալսարան, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, այնուհետև կգնան Վանաձորի հրապարակ, որտեղ բողոքի ակցիաներ կիրականացնեն։

    Azatutyun.am

    Նման թեմաներ

    scroll to top