Երկուշաբթի , 22 Ապրիլ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բողոքի ցույցի են դուրս եկել Զարթոնքի նախկին գյուղապետի համախոհները

    Բողոքի ցույցի են դուրս եկել Զարթոնքի նախկին գյուղապետի համախոհները

    Բողոքի ցույցի են դուրս եկել Զարթոնքի նախկին գյուղապետի համախոհները
    Ապրիլ 16, 2019 12:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արմավիրի մարզ Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականից հետո այսօր բողոքի ցույցի են դուրս եկել նրա կողմնակիցները՝ «Ազատություն Նարեկ Մելքոնյանին» պաստառներով։ Ցուցարարները հավաքվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց եւ պահանջում են ազատ արձակել արդեն նախկին գյուղապետի թոռանը՝ Նարեկ Մելքոնյանին, որը  կրակոցներ էր արձակել համագյուղացիների ուղղությամբ։

    Ցուցարարների թվում են նաեւ երեխաներ, դպրոցականներ։ Նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը վստահություն հայտնեց, որ սա դպրոցականների կողմից դասադուլ չէ, այլ եկել են «իրենց մանկավարժի համար ազատություն պահանջելու»։


    Նման թեմաներ

    scroll to top