Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    18°
    Home » Լուրեր » Բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի (տեսանյութ)

    Բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի (տեսանյութ)

    Բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի (տեսանյութ)
    Փետրվար 9, 2018 13:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանը շարունակում է իր հանդիպումները: Նա այսօր էլ հանդիպեց ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հետ, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

    Մինչ հանդիպման մասին խոսելը, Արմեն Սարգսյանը լրագրողներին շնորհակալություն հայտնեց իր հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ դուք շատ ճիշտ գործ եք անում, և իմ դեպքում, օրինակ՝  հարցեր են առաջանում, բամբասանքներ, մեկնաբանություններ, հարցը բարձրացնում եք, որ շատ էական է, որովհետև ես նախագահի հետ հանդիպում ունենալուց հետո եթե համաձայնեմ, եթե առաջադրվեմ, եթե ընտրվեմ, շատ կարևոր է, որ հասարակությունը շատ ճիշտ պատկերացում ունենա իր ապագա բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Այնպես որ, ձեր միջոցով հարցեր են բարձրացվում, և ձևը այդ հարցերին պատասխանելու նորից դուք եք»:

    Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա Սարգսյանը նշեց. «Մենք նոր հանդիպում ունեցանք «Ելք» խմբակցության հետ, իրար հարցեր ուղղեցինք, քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ, ես իմ կողմից բավարարված եմ զգում: Կարծում եմ, որ այս զրույցը վերջինը չէ, մենք խոսեցինք հետագա նոր հանդիպումների մասին: Հստակ գիտեմ, որ նույնիսկ մինչև իմ այստեղ գալը «Ելքը» հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: Ես հարգում եմ իրենց որոշումը, բայց դա չի նշանակում, որ եթե ընտրվեմ` իրենց հետ չեմ աշխատելու, ընդհակառակը, իրենք ընդդիմախոս կառույց են, ով արտահայտում է հասարակության որոշակի մասի կարծիքը»:

    Արմեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ Բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրում գրանցված Eurasia House International ընկերության փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի, արձագանքեց. «Դուք պրոբլեմ եք փնտրում, բայց պրոբլեմ չկա: Այո՛, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: 2000 թվականին, երբ հրամանով ազատվեցի  հանրապետության դեսպանի պաշտոնից, ընդ որում, աշխատում էի նորից առանց աշխատավարձի, դրանից հետո դիմել եմ Բրիտանիայում քաղաքացիության համար և ստացել եմ այն 2002 թվականին: Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011-ին: Հիմա դուք Companies House-ից օրինակներ եք բերում, բայց ես տասնյակ ընկերությունների խորհրդի կազմում եմ և ինչ-որ տեղեր գրանցված եմ եղել, որ ես բրիտանացի եմ, ինչ-որ տեղեր` որ հայ…  2011-ին քաղաքացիություն տալուց հետո չեմ հայտարարել, որ քաղաքացիությունից հրաժարվել եմ: Այդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան եւ ոչ թե Բրիտանիայի քաղաքացի: Դուք կարծում եք, որ մեկը քաղաքացիությունից հրաժարվեց, ուրեմն Բրիտանիան միանգամից հանե՞ց»:

    Նա նաև տեղեկացրեց, որ քիչ անց հանդիպելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:

    Մանրամասները` տեսանյութում, քիչ  անց:

    scroll to top