Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Բոլորն էլ գիտեն, որ նա հանցագործ է, բայց չենք կարող արտահանձնել. ում նկատի ունի վարչապետը (լուսանկար)

    Բոլորն էլ գիտեն, որ նա հանցագործ է, բայց չենք կարող արտահանձնել. ում նկատի ունի վարչապետը (լուսանկար)

    Բոլորն էլ գիտեն, որ նա հանցագործ է, բայց չենք կարող արտահանձնել. ում նկատի ունի վարչապետը (լուսանկար)
    Ապրիլ 26, 2019 14:22 Իրավական, Լուրեր A+ / A-

    Պետք է իրավիճակի հետ հաշվի նստենք: Մենք ունենք օրինակ, երբ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն հանցագործության մեջ մեղադրում է, բայց մենք մեր օրենսդրության բերումով չենք կարող արտահանձնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում ապաստանած՝ ծանր և առանձնապես ծանր հանցագորխությունների մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիներին, որոնց Հայաստանը չի արտահանձնում:

    «Ակնհայտ հանցագործ ա, ինքն էլ ա ասում, որ ինքը հանցագործ ա, ոչ ոքի համար գաղտնիք չի, որ ինքը հանցագործ ա, բայց հիմա Չեխիան մեզ կմեղադրի, որ մենք անվտանգության սպառնալիք ենք ստեղծում»,- ասաց վարչապետը:

    Ակնհայտ հանցագործ ասելով և նշելով, որ չեն կարողանում այդ մարդուն արտահանձնել և բերելով Չեխիայի օրինակը, վարչապետը նկատի ուներ Անդրանիկ Սողոյանին, այսպես կոչված՝ «օրենքով գող» Զապին, ով Չեխիայի իրավապահների կողմից հետապնդվում է սպանության պատվեր տալու համար: Չեխիայում Անդրանիկ Սողոյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

    131877


    Նման թեմաներ

    scroll to top