Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Բոլորս դեպի հաղթանակ

    Բոլորս դեպի հաղթանակ

    Բոլորս դեպի հաղթանակ
    Հոկտեմբեր 13, 2018 14:07 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի կունենա Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

    Երևան Տոնավաճառ

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած փոփոխություններից, Ռուբեն Հայրապետյանի և Վարդան Մինասյանի հեռանալուց հետո այսօրվա հանդիպումը մեր ընտրանու համար առաջինն է։

    Երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՖՖ նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, փոխվել են ֆեդերացիայի ամբողջ ղեկավար կազմն ու գործկոմը, ազգային ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Գյուլբուդաղյանցը։

    Արթուր Վանեցյանի առաջին իսկ քայլով զգալի նվազել են ֆուտբոլի տոմսերի գները, որոնք սկսվում են 1000 դրամից՝ նախկին 4000-ի փոխարեն։

    Այսօրվա հանդիպումը մեր ընտրանու համար շատ կարևոր է, ուստի բոլորս սպասում ենք միայն ու միայն հաղթանակ։

    Երկարատև դադարից հետո հավաքական է վերադարձել մեր թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում հավաքական չէին հրավիրում Ռուբեն Հայրապետյանի կամայական որոշման հետևանքով։

     

     


    Նման թեմաներ

    scroll to top