Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բորիս Ջոնսոնի մեծ պապին Օսմանյան կայսրությունում անվանել են հայասեր. armenpress.am

    Բորիս Ջոնսոնի մեծ պապին Օսմանյան կայսրությունում անվանել են հայասեր. armenpress.am

    Բորիս Ջոնսոնի մեծ պապին Օսմանյան կայսրությունում անվանել են հայասեր. armenpress.am
    Հուլիս 23, 2019 21:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնած Բորիս Ջոնսոնի ազգությամբ թուրք մեծ պապին Օսմանյան կայսրությունում մեղադրել են հայերին պաշտպանելու մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանըմանրամասներ ներկայացրեց Ջոնսոնի մեծ պապի պատմությունից:

    Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի մոր պապը՝ Ալի Քեմալը, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում եղել է հայտնի լրագրող և քաղաքական գործիչ, ով երիտթուրքերի կառավարման վերջում  հանդես էր գալիս քննադատական դիրքերից և մամուլում հաճախ քննադատել է երիտթուրքական կառավարությանը: «Նրա այդ ակտիվությունը և հայկական թեմայի արծարծումը տեսանելի է դարձել 1918 թվականից հետո, երբ երիտթուրքերը հեռացել են իշխանությունից: Այդ ժամանակ Ալի Քեմալն ավելի ակտիվ էր քննադատում, նաև հանդես էր գալիս հոդվածներով»,- պատմեց Ռուբեն Մելքոնյանը:

    Երիտթուրքերի՝ իշխանությունից հեռանալուց հետո Քեմալն ընդգրկվել է նոր կառավարության կազմում, որն այն ժամանակ լիովին ենթարկվում էր Մեծ Բրիտանիային: «Ալի Քեմալն այդ ժամանակ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը կարճ ժամանակահատվածով: Ավելի ուշ, երբ քեմալական շարժումը սկսվեց, որի հետևում կանգնած էին երիտթուրքերը, հիմնվում է Թուրքիայի Հանրապետությունը, քեմալականները ստեղծում են «անկախության դատարաններ», որոնք պետք է դատեին անցումային ընթացքում հակաերիտթուրքական դիրքորոշում ունեցող մարդկանց: Ալի Քեմալը ձերբակալվում է, իսկ երբ նրան ուղեկցում են Անկարա, որտեղ դատարանի առաջ պետք է կանգներ, ճանապարհին՝ նահանգներից մեկում, նահանգապետը ելույթով է հանդես գալիս և Ալի Քեմալին ներկայացնում որպես հայտնի հայասեր: Նահանգապետն անմիջապես նահանգապետարանի շենքի մոտ  հավաքվածներին է հանձնում Ալի Քեմալին: Տեղում հավաքված ամբոխը Լինչի դատաստանի է ենթարկում Քեմալին և սպանելուց հետո էլ նրան բարձրացնում կախաղան»,- նշեց Մելքոնյանը:

    Ըստ նրա՝ Ալի Քեմալը ներկայացվում էր իբրև հայամետ գործիչ, վերջինիս համար հայկական թեման երիտթուրքերին քննադատելու առիթներից մեկն էր, և  նրան ներկայացնում էին որպես դավաճան, հայասեր:

    «Այդ պատճառով Ալի Քեմալին անվանում էին Արթին, որը հայկական Հարություն անվան թուրքական տարբերակն է: Երբ Ալի Քեմալին ենթարկում են Լինչի դատաստանի և դին բարձրացնում կախաղան, ականատեսների հուշերում կա հետևյալ  նկարագրությունը. նրանք տեսնում են, որ նախկին նախարարի կրծքին գրված է եղել Արթին Քեմալ, այսինքն` արդեն իսկ սպանված Քեմալի կրծքին, որպես հայերի նկատմամբ ատելության նշան, դաջում են «Արթին»»,- պատմեց թուրքագետը:

    Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Բորիս Ջոնոսոնն Ալի Քեմալի աղջկա թոռն է: Երբ Ջոնսոնը տարիներ առաջ այցելել է Թուրքիա՝ այն հանգամանքը, որ նրա մեծ պապը եղել է թուրք, նախարար՝ շեշտվել է: «Բացասական մասերը հյուրընկալության ընթացքում դուրս են մնացել: 1918-22 թվականներին Ալի Քեմալը մոտ է եղել բրիտանական իշխանություններին, իսկ  նրա աղջիկն ամուսնացել է բրիտանացու հետ»,- նշեց թուրքագետը:


    Նման թեմաներ

    scroll to top