Բրազիլական «Ֆորտալեզա» ակումբի կիսապաշտպան Ժունինիոն երկրի առաջնության խաղում «Ատլետիկո Մինեյրո»-ի դեմ աչքի է ընկել ինքնագոլով:
Հանդիպման 7-րդ րոպեին խաղացողը, գտնվելով դաշտի կենտրոնում, որոշել է փոխանցում կատարել դարպասապահին, սակայն գնդակը նրա հարվածից հետո անցել է դարպասապահի թիկունքի հետևից և հայտնվել դարպասում: Ժունինիոն բացել է խաղի հաշիվը, որն արդյունքում ավարտվել է ոչ-ոքի (2:2):
Տեսանյութը՝ այստեղ