Գլխավոր Լուրեր Բռնցքամարտի ԵԱ. Անուշ Գրիգորյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը

Բռնցքամարտի ԵԱ. Անուշ Գրիգորյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը

0
0

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս էր եկել Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության եզրափակիչ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ 51 կգ քաշային Անուշն այսօր կայացած եզրափակիչ մրցավեճում հաղթել է ռուս բռնցքամարտիկին և նվաճել չեմպիոնի կոչումը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Անուշ Գրիգորյանը հաղթել էր Իտալիայի ներկայացուցչին: