Գլխավոր Լուրեր Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթել է Եվրոպական խաղերում

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթել է Եվրոպական խաղերում

3
0

Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։

Անուշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Այս քաշային կարգի 1/4 եզրափակչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։

Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։

Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։