Գլխավոր Լուրեր Բռնցքամարտիկ Երիցյանը 11-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտիկ Երիցյանը 11-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում

2
0

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը կրկին հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանի մուտքը ամերիկյան ռինգ հաղթական էր: Կիսամիջին քաշային կարգում հայ բռնցքամարտիկը հաղթեց ամերիկացի Դերիոն Չեպմանին: Արդեն առաջին ռաունդից Գոռն անցավ հարձակման: Մրցակիցը 3-րդ ռաունդում հուժկու հարվածների տեղատարափից 2 անգամ հայտնվեց ռինգի հատակին: 5-րդ ռաունդում ամերիկացի բռնցքամարտիկը հրաժարվեց շարունակել մենամարտը:

Գոռը պրոֆեսիոնալ ռինգում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը: