Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Լուրեր » Բռնությունն ընդունելի չէ. Արմեն Սարգսյանը՝ ավագանու նիստի ծեծկռտուքի մասին

    Բռնությունն ընդունելի չէ. Արմեն Սարգսյանը՝ ավագանու նիստի ծեծկռտուքի մասին

    Բռնությունն ընդունելի չէ. Արմեն Սարգսյանը՝ ավագանու նիստի ծեծկռտուքի մասին
    Փետրվար 14, 2018 13:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Հանդիպումից հետո լրագրողները ՀՀԿ նախագահի թեկնածուից հետաքրքրվել են երեկ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի մասին:

    Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները երեկ քաղաքապետարան էին բերել  կոյուղաջրով տարա եւ փորձել այն տալ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այսկերպ ԵԾ-ի անդամներն իրենց բողոքն էին հայտնել «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի մոտ ապրող բնակիչների անունից, որոնք  արդեն քանի տարի է՝ շնչում են կոյուղաջրերի հոտը: Սկսվել էր քաշքշուկ ՀՀԿ-ի եւ «Երկիր ծիրանի» խմբակցությունների  անդամների միջեւ, որը վերածվել էր ծեծկռտուքի:

    Արմեն Սարգսյանը, զարմանալիորեն, տեղյակ չէր երեկվա միջադեպից, երբ նույնիսկ  արտասահմանյան լրատվամիջոցներն էին անդրադարձել տեղի ունեցածին: «Երեկ Գյումրիում էի, այդ քաղաքում էի, նրա դժվարությունների մեջ: Տեղյակ չեմ, երբ լսեմ, կմեկնաբանեմ: Ցանկացած բռնություն ինձ համար` վերեւից ներքեւ, ներքեւից վերեւ, ընդունելի չէ»,- ասաց նախագահի թեկնածուն:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top