Կիրակի , 16 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -1°
    Home » Լուրեր » Բրյուսովի համալսարանի պահեստապետը յուրացում է կատարել

    Բրյուսովի համալսարանի պահեստապետը յուրացում է կատարել

    Բրյուսովի համալսարանի պահեստապետը յուրացում է կատարել
    Հունիս 14, 2018 13:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում» պարենային ու նյութական միջոցների յուրացման գործի մի մասով նախաքննությունն ավարտվել է:

    Երևան Տոնավաճառ

    Pastinfo.am-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել պահեստապետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացնելը կամ վատնելը):

    Մեղադրանքի համաձայն՝ Համբերիկ Գալստյանը, ով 1983թ․ հուլիսի 1-ից աշխատել է «Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում» որպես կենտրոնական պահեստի պահեստապետը` քրեական գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2012թ․ դեկտեմբերի 3-ինց մինչև 2015թ․ դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է իրեն պատասխանատու պահպանման վստահված, առանձնապես խոշոր չափերով՝ 12․950․105 դրամ ընդհանուր արժողության գրենական և տնտեսական ապրանքներ։

    Քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին:

    Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հիշյալ գործով անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:


    Նման թեմաներ

    scroll to top