Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Բուֆֆոնը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո

    Բուֆֆոնը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո

    Բուֆֆոնը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո
    Մայիս 16, 2018 21:17 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է նրա գործակալը՝ Սիլվանո Մարտինան.

    «Դա չի լինի Տոտտիի հրաժեշտի պես, քանի որ նման դրամատիկ երեկո կարող էր լինել միայն Հռոմում: Թուրինում ես կանխատեսում եմ, որ կլինի այնպես, ինչպես եղավ Դել Պիերոյի հեռանալու ժամանակ:

    Կլինեն արցունքներ, սակայն զսպված: Ինձ համար մեծ պատիվ է ուղեկցել նման մեծագույն դարպասապահի: Ոչ մի այլ բան չեմ կարող ասել: Ամեն ինչ կասի անձամբ Բուֆֆոնը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որը կկայանա հինգշաբթի»,- գործակալի խոսքերը մեջբերում է «Juvenews»-ը:

    40-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է 1995 թվականին և պրոֆեսիոնալ մակարդակում անցկացրել է 1051 հանդիպում:

    Նման թեմաներ

    scroll to top