Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 2020 թվականին

    Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 2020 թվականին

    Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 2020 թվականին
    Մայիս 27, 2019 10:02 Լուրեր A+ / A-

    «Բուքմեյքերական ընկերությունների հետ կապված Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը երկար քննարկումներից հետո արժանացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։

    Սակայն պրն Սիմոնյանի առաջարկած նախնական տարբերակի մեջ մի քանի փոփոխություններ են լինելու։

    Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն՝ այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։

    Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը։

    Ինչ վերաբերում է գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումներին, ապա դրանք կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում։

    Միևնույն ժամանակ, մինչև գրասենյակների փակվելը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կմշակվի օրենսդրական փաթեթ՝ օնլայն խաղադրույքներ կատարելու հասանելիությունը սահմանափակելու համար։

    Առաջիկայում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նաև վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը կտրուկ սահմանափակող օրենքի նախագիծը»:

    Այս մասին գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում:


    scroll to top