Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Բուլղարիայի նախագահը հեռանում է ՀՀ-ից

    Բուլղարիայի նախագահը հեռանում է ՀՀ-ից

    Բուլղարիայի նախագահը հեռանում է ՀՀ-ից
    Փետրվար 13, 2018 12:24 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

    Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռումեն Ռադեւը կարճատեւ հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:

    «Հարգելի՛ պարոն նախագահ, տիկի՛ն Ռադեւա,

    Մեկ անգամ եւս ուզում եմ ուրախությունս հայտնել Ձեր այցի կապակցությամբ եւ գոհունակությամբ արձանագրել, որ Ձեր այցը շատ դրական արձագանք ունի մեր հասարակության մեջ: Եվ սա այն դեպքերից է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ. մենք մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մյուս կողմից՝ մեր հասարակության արձագանքը, իրոք, խոսում է այն մասին, որ Բուլղարիան եւ բուլղարացիները մեր ժողովրդի հարգանքն են վայելում: Վստահ եմ, որ երեկ Երեւանում ունեցած Ձեր հանդիպումների ժամանակ եւս Դուք տեսել եք այդ վերաբերմունքը, եւ հուսով եմ, որ արդյունավետ հանդիպումներ են եղել»,- ասել է Սարգսյանը:

    Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին եւ տիկին Ռիտա Սարգսյանին հրավերի եւ բացառիկ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ երեկ Երեւանում, իսկապես, իրենց զգացել են ինչպես տանը:

    «Նույնը կարող եմ ասել նաեւ Բուլղարիայի կողմից ձեր երկրի եւ ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մասին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք ակտիվացնել մեր հարաբերությունները եւ նոր լիցք հաղորդել դրանց: Շատ կարեւոր է լավ մթնոլորտ ստեղծել քաղաքական դաշտում: Ես վստահ կարող եմ ասել, որ երեկ ավելի հաստատակամ դարձա իմ այն զգացողության մեջ, որ մեր ազգերի միջեւ հարաբերությունները, իրոք, շատ ջերմ են: Հատկապես ուզում եմ նշել Պեյո Յավորովի անվան դպրոցի մասին, որտեղ բավականին ջերմ ընդունելության արժանացանք: Անչափ ուրախ եմ, որ գործարար միջավայրն ավելի կակտիվացնի իր գործունեությունը: Կունենանք եւս երկու հուշագիր, ինչը համագործակցության զարգացման համար մեծ խթան կլինի: Ես մեծ հույսեր եմ կապում հունիսին Բուրգասում կայանալիք գործարար համաժողովի հետ»,- ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը:

    Նման թեմաներ

    scroll to top