Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.00   ՀՀ ԿԲ` 484.75   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 571.76   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.20   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 652.00   ՀՀ ԿԲ` 648.06   
  •  RUB   Առք` 8.14   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 181.55   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Աստղադիտարանը շարունակում է նոր տիեզերական մարմիններ հայտնաբերել

Աստղադիտարանը շարունակում է նոր տիեզերական մարմիններ հայտնաբերել

Սեպտեմբեր 13, 2017 12:58 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

Բյուրականի աստղադիտարանի խնդիրների, ձեռքբերումների և սեպտեմբերի 18-ին` աստղագիտության օրը, անելիքների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ով տեղեկացրեց, որ օրվա կապակցությամբ հատուկ միջոցառումներ չեն նախատեսում. «Այդ օրը պարզապես կլինեն համբարձումյանական ընթերցումներ, այցելություն գերեզման, իսկ խոշոր միջոցառումներ չեն լինի. մենք տարվա ընթացքում ենք զգոնությունը պահում, ինչ-որ ծրագրեր իրականացնում»:

Օրվան ընդառաջ բանախոսը նաև խոսեց այն հիմնական խնդրից, որն այսօր աստղադիտարանն ունի: Նրա խոսքով` առհասարակ Հայաստանում գիտության ոլորտում մեծ փոփոխություններ չկան, որովհետև ֆինանսավորումն այդքան էլ շատ չէ: Այդ իսկ պատճառով պետք է փորձել օգտվել այն հանգամանքից, որ միջազգային ասպարեզում հատկապես զարգացած երկրները շատ են կարևորում գիտությունը:

Իսկ այն, ինչ այսօր անում է աստղադիտարանը, չեն անում շատ այլ աստղադիտարաններ. «Մեր աստղադիտարանը միշտ հայտնի է եղել և հիմա էլ հայտնի է նոր տիեզերական մարմինների հայտնաբերմամբ: Շատ քիչ աստղադիտարաններ կարող են հպարտանալ սրանով, նրանք հիմնականում վերցնում են արդեն հայտնաբերված տիեզերական մարմիններ և ուսումնասիրում»:

Աստղադիտարանում վատ չէ նաև գիտաշխատողների աշխատանքային պայմանները` միջին բազային աշխատավարձը 100 հազար դրամ է, գումարած այն հավելավճարները, որոնք նրանք ստանում են տարբեր աշխատանքներ կատարելիս. «Մենք հիմա ունենք 43 գիտաշխատող, ներառյալ ասպիրանտներ, դա փոքր թիվ է, բայց մի քանի ամիս առաջ, երբ նոր ստանձնեցի այս պաշտոնը, 38 գիտաշխատող էր, հիմա մենք ավելացրել ենք: Միջին աշխատավարձը մոտ 100 հազար դրամ է, բայց սա բազային աշխատավարձն է, այսինքն` այդ 100 հազարը նրանք ստանում են անկախ իրենց ակտիվությունից: Եվ նաև վարձատրվում են մյուս աշխատանքների, ծրագրերի համար, որոնց վրա աշխատում են, որի արդյունքում մեզ մոտ երիտասարդ չկա, որ 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստանա»:

Ավելին` տեսանյութում:

Էմմա Հովսեփյան

Նման թեմաներ

scroll to top