Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Բյուրեղավանում 20 հա բուսածածկույթ և 80 պտղատու ծառ է այրվել

    Բյուրեղավանում 20 հա բուսածածկույթ և 80 պտղատու ծառ է այրվել

    Բյուրեղավանում 20 հա բուսածածկույթ և 80 պտղատու ծառ է այրվել
    Հուլիս 21, 2019 14:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hուլիսի 20-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում այրվում է խոտածածկ տարածք:

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրեղավան քաղաքի քարի նախկին արտադրամասի մոտակայքում:

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:55-ին:

    Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, մոտ 80 պտղատու ծառ, չշահագործվող երկաթգծի 15 փայտակոճղ, փայտե տնակ (մոտ 6 քմ) և քարե տնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ):

     


    Նման թեմաներ

    scroll to top