Ուրբաթ , 25 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Բժիշկ » Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում

    Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում

    Բժիշկ Մովսեսյանը երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է արել Ռուսաստանում
    Ապրիլ 13, 2018 11:34 Բժիշկ, Լուրեր A+ / A-

    Սրտավիրաբույժ Ռուբեն Մովսեսյանը բժիշկների թիմի հետ երեխայի սրտի բացառիկ վիրահատություն է անցկացրել Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է «Դոկտոր Պիտեր» պարբերականը։

    Փոքրիկ Անդրեյը ծնվել էր սրտանոթային համակարգի շատ հազվադեպ արատով. նա միայն մեկ ընդհանուր անոթ ուներ դիսպլաստիկ, սխալ ձևավորված փականով, դա կոչվում է ընդհանուր շնչերակային փող։

    «Այդպիսի երեխաներին ծնվելուց անմիջապես հետո պետք է շտապ վիրահատել, քանի որ փականի չորրորդ աստիճանի անբավարարությունը միանշանակ մահվան ելք է ունենում», — նշել է №1 մանկական քաղաքային հիվանդանոցի սրտավիրաբուժության բաժնի պետ, Պետերբուրգի գլխավոր մանկական սրտավիրաբույժ Մովսեսյանը։
    armeniasputnik.am

    Նման թեմաներ

    scroll to top