Կիրակի , 18 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Բժիշկ » Բժշկի անկյուն. Կվինկեի այտուց

    Բժշկի անկյուն. Կվինկեի այտուց

    Մայիս 13, 2015 11:00 Բժիշկ A+ / A-

    1400543864_swollen3

    Երևան Տոնավաճառ

    Սա սուր, որոշ դեպքերում` կյանքի համար նույնիսկ վտանգավոր ալերգիկ ռեակցիան է, որն արտահայտվում է  մաշկի, ենթամաշկային հյուսվածքի ու մկանների հանկարծակի այտուցմամբ:

    Այտուցի այս տեսակը  Կվինկեի է անվանվել   առաջին անգամ այն նկարագրած գիտնականի ազգանունով:

    Կարող է զարգանալ ցանկացած տարիքում:  Այն հանկարծակի հայտնվելուց  հետո մի քանի ժամից մինչև 2-3 օր հետո անհետ անցնում է :Կվինկեի այտուցը  մաշկի ալերգիկ ռեակցիան է տարբեր գործոնների նկատմամբ:

    Հաճախ Կվինկեի այտուցն ուղեկցվում է եղնջատենդով:

    Կվինկեի այտուցը վտանգավոր է, երբ այն առաջանում է  կոկորդի շրջանում: Սկզբում տուժածի ձայնը խռպոտում է, ապա «հաչոցի» նմանվող հազ է զարգանում` դժվարացնելով շնչառությունը; Հիվանդի մաշկը կապտավուն երանգ է ստանում, ապա կտրուկ գունատվում է: Գրագետ բուժման բացակայության դեպքում հիվանդը կարող է շնչահեղձ լինել:

    Բուժումը ենթադրում է  ալերգենի  կամ մյուս գործոնների հայտնաբերում ու վերացում, ինչպես նաև դեղորայքային բուժում` անհրաժեշտության դեպքում:


    Նման թեմաներ

    scroll to top