Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Clear
    21°
    Home » Լուրեր » Ցանկացած հարձակում ՀՀ-ի դեմ հարձակում է ժողովրդավարության դեմ

    Ցանկացած հարձակում ՀՀ-ի դեմ հարձակում է ժողովրդավարության դեմ

    Ցանկացած հարձակում ՀՀ-ի դեմ հարձակում է ժողովրդավարության դեմ
    Հուլիս 12, 2018 12:11 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի մարտահրավերներից է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի առավոտյան Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ կայացած ճեպազրույցի ժամանակ:

    «Ցավոք սրտի, Հայաստանում ժողովրդավարության առաջխաղացման և Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից հետո Ադրբեջանը ավելի ագրեսիվ դարձավ, և այս ագրեսիան միայն Հայաստանի դեմ չի ուղղված, դա նաև ագրեսիայի է մեր տարածաշրջանում ժողովրդավարության դեմ», – ասաց Փաշինյանը:

    Նա նաև նշեց, որ ակնկալում է կառուցողական քննարկումներ և զրույցներ՝ անվտանգության օրակարգի շուրջ։

    Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպման ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասաց․ – «Ցավոք սրտի, վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրերից ես տեսնում էի լարվածության աճ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»։

    «Ես կցանկանայի շեշտել, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաև հարձակում է ժողովրդավարության դեմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան», – շեշտեց Հայաստանի վարչապետը:

    «Եվ ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

    Նման թեմաներ

    scroll to top