Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Ցանկանում էի ավելի շատ խաղալ. Մխիթարյանը ՄՅՈւ-ից հեռանալու մասին

    Ցանկանում էի ավելի շատ խաղալ. Մխիթարյանը ՄՅՈւ-ից հեռանալու մասին

    Ցանկանում էի ավելի շատ խաղալ. Մխիթարյանը ՄՅՈւ-ից հեռանալու մասին
    Փետրվար 13, 2018 13:33 Լուրեր, Միջազգային, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ESPN Brasil-ին տված հարցազրույցում խոսել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու 3 հիմնական պատճառների մասին:

    «Երբեմն, իհարկե, որոշակի թարմության կարիք ես ունենում:

    Քանի որ ես արդեն 29 տարեկան եմ, ցանկանում էի ավելի շատ խաղալ: Գիտեմ, որ մի քանի տարուց ստիպված կլինեմ ավարտել կարիերաս, և ինձ համար շատ կարևոր է անունս էլ ավելի հեղինակավոր դարձնելը:

    Այդ իսկ պատճառով, գուցե` սա հեռանալու լավագույն ժամանակն էր, ինչպես նաև լավագույն ժամանակն էր ինչ-որ բան փոխելու, նոր մարտահրավեր, նոր ակումբ ունենալու և ամեն ինչ զրոյից սկսելու համար»,- ասել է Մխիթարյանը:

    Նման թեմաներ

    scroll to top