Գլխավոր Լուրեր Ցանկանում ենք ԵԼ-ում հաղթել Մխիթարյանի համար (տեսանյութ)

Ցանկանում ենք ԵԼ-ում հաղթել Մխիթարյանի համար (տեսանյութ)

4
0

Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքսանդր Իվոբին մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Հայաստանի Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան թիմի հետ չի մեկնի Բաքու ու բաց կթողնի Եվրոպա լիգայի` «Չելսիի» հետ եզրափակիչը:

«Շատ ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակչին: Մենք մտադիր ենք կռվել մինչև վերջ ու հույս ունեմ` կկարողանանք նվաճել ԵԼ-ի Գավաթը ոչ միայն մեր, այլև` նրա համար»,- Իվոբիի խոսքերն է փոխանցում Teh Guardian-ը:

Հիշեցնենք` «Արսենալն» ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի ԵԼ-ի եզրափակչին:

«Մենք հիասթափված ենք, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու: Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին լինի թիմի հետ: Զրուցելով նրա ընտանիքի հետ՝ եկանք այն եզրակացության, որ նա չպետք է թիմի հետ մեկնի Բաքու»,- ասվում էր «Արսենալի» տարածած հաղորդագրության մեջ:

ԵԼ-ի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 23:00-ին: