Լուրեր — AraratNews http://araratnews.am Լուրեր հայաստանից Sat, 07 Dec 2019 09:59:44 +0400 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3 166712260 Նիկոլ Փաշինյանը Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մոմ է վառել՝ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի http://araratnews.am/%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%bd%d5%ba%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab-%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a2-%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9/ Sat, 07 Dec 2019 09:40:37 +0000 http://araratnews.am/?p=853222 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոմ վառեցինք Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի»։

]]>
853222
Ոչ մեկի մոտ, կասկած չլինի, որ մենք վերջնականապես ոտքի ենք կանգնելու. Ալեն Սիմոնյան http://araratnews.am/%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%a5%d5%af%d5%ab-%d5%b4%d5%b8%d5%bf-%d5%af%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d5%ae-%d5%b9%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb%d5%b6/ Sat, 07 Dec 2019 09:29:35 +0000 http://araratnews.am/?p=853219 ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչ մեկի մոտ, կասկած չլինի, որ մենք վերջնականապես ոտքի ենք կանգնելու:
Մենք աշխարհի պատմությունը կերտող ՀԶՈՐ և ՀԱՎԵՐԺ ազգ ենք:
Քեզ համար, ՀԱՅԱՍՏԱՆ 
Աստված պահապան քեզ, ՀԱՅԱՍՏԱՆ»:

Գրառմանը կից Աժ փոխնախագահը կիսվել է Շարլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգի տեսանյութով:

 

]]>
853219
Վարչապետը Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտի է մասնակցում (ուղիղ) http://araratnews.am/%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ac%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab-%d5%ac%d5%a5/ Sat, 07 Dec 2019 08:22:27 +0000 http://araratnews.am/?p=853215 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան։ Շնորհավորում եմ բնակարանամուտը տոնող լեռնանցքցիներին»։

]]>
853215
Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին (ուղիղ) http://araratnews.am/%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ac%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%ab/ Sat, 07 Dec 2019 07:18:37 +0000 http://araratnews.am/?p=853193 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է. այցելում եմ Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին»:

 
]]>
853193
Ֆինանսների նախարարն ամփոփում է տարին (տեսանյութ) http://araratnews.am/%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b6-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6/ Sat, 07 Dec 2019 07:09:43 +0000 http://araratnews.am/?p=853190 ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ամփոփում է տարին:

]]>
853190
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ http://araratnews.am/%d5%b0%d5%b0-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%aa%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%b3-13/ Fri, 06 Dec 2019 19:29:33 +0000 http://araratnews.am/?p=853169 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:

]]>
853169
Բազումի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել http://araratnews.am/%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab-%d5%b8%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%b4%d6%80%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb/ Fri, 06 Dec 2019 19:12:34 +0000 http://araratnews.am/?p=853166 Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 5-ին, ժամը 16.15-ին, Վանաձոր քաղաքի Ռուբեն Սևակի անվան քաղաքային այգուց, թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է 10 և 20 մգ տարողությամբ 2 ներարկիչ, որոնցից մեկը լցված է եղել 8.5 մգ դեղնագորշավուն, իսկ մյուսը՝ 8 մգ սպիտակավուն մածուցիկ հեղուկով: «Տղամարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։ Ըստ նրա՝ զանգվածներից մեկը նավթիզին տեսակի դեղամիջոց է, իսկ երկրորդը դեզոմորֆին, որը պատրաստել է ինքը՝ ներարկմամբ օգտագործելու նպատակով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ:


]]>
853166
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին http://araratnews.am/%d5%a1%d6%80%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b6%d5%a5%d6%80%d5%af%d5%a1-%d5%a7-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4/ Fri, 06 Dec 2019 18:32:00 +0000 http://araratnews.am/?p=853160 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը:

Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը:

Նշվում է նաեւ, որ Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:

Համերգի ավարտին նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով երկրաշարժի տարելիցի նախօրեին այս յուրահատուկ ու ինչ-որ առումով գեղեցիկ օրվա համար, ասել է. «Գեղեցիկ օր է, որովհետև մեկ անգամ ևս մեր երեխաները, նրանց ծնողները, տատիկներն ու պապիկներն ապացուցեցին, որ սերը, նվիրումը, աշխատասիրությունը, դրական վերաբերմունքը շատ ավելի հզոր են, քան անտարբերությունը, ծուլությունն ու թուլությունը: Մեկ անգամ ևս ապացուցեցին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը,-ասել է նախագահը:- Գլուխ եմ խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առաջ, որ սրանից 31 տարի առաջ իրենց կյանքն ավարտեցին Կիրովականում, Սպիտակում և Լենինականում ու նաև այն բոլոր մայրերի, հայրերի, եղբայրների և քույրերի առաջ, որոնք չվհատվեցին և հավատացին, որ կյանքն ավելի հզոր է, քան մահը, և իրենց նվիրումը բերեցին իրենց զավակներին, թոռներին, որպեսզի կրկին ապացուցեն, որ Վանաձորը, Սպիտակն ու Գյումրին ընդմիշտ են»:

Հաջողություններ մաղթելով համերգի մասնակից գյումրեցի տաղանդավոր երեխաներին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանք կշարունակեն իրենց ծնողների գործը՝ պահպանելով իրենց հոգևոր ու ազգային արժեքները, մշակութային ժառանգությունը. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հպարտ գյումրեցու սիրտ ունի, և ուզում եմ այդ հպարտությունն ու սերը ձեր քաղաքի, ձեր մարզի, ձեր հավատքի, ձեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ կրեք ձեր ողջ կյանքի ընթացքում»:

Համերգի ավարտից հետո ներկաները հնարավորություն են ունեցել դիտելու նաև նախագահական նստավայրում բացված՝ գյումրեցի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությունը:

]]>
853160
ՀՖՖ-ն հայտարարում է Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների անունները` (ուղիղ) http://araratnews.am/%d5%b0%d6%86%d6%86-%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d6%86%d5%a5%d5%a4%d5%a5%d6%80%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3/ Fri, 06 Dec 2019 15:05:00 +0000 http://araratnews.am/?p=853122

]]>
853122
Փայլանը` Անի այցելության մասին. «Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…» http://araratnews.am/%d6%83%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b0/ Fri, 06 Dec 2019 14:58:19 +0000 http://araratnews.am/?p=853115 Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP)  հայ պատգամավոր Կարո Փայլանը  մասնակցել է  Կարսի քաղաքային խորհրդի և «Anadolu Kültür»-ի կողմից կազմակերպված «Քարի ձոն` Անի» խորագրով ցուցահանդեսին, որի ընթացքում այցելել է Անիի ավերակներ:

Անի կատարած այցի կապակցությամբ Կարո Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որին կից տեղադրել է նաև իր լուսանկարները:

«Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։ Անին, հակառակ բոլոր ջանքերուն, տխուր է…

Գետը, որ կը հոսի քաղաքի մօտէն, վերածեր են Թուրքիա-Հայաստան սահմանի։

Սահմանը 26 տարի է ի վեր փակ է…

Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդուած կամուրջը, տօն պիտի ըլլայ Անի քաղաքին համար»,- գրել է հայ պատգամավորը։

Փայլանը, բացի այդ նաև այցելել է Կարսի քաղապետարան և հանդիպում ունեցել  HDP-ական համայնքապետերի հետ:

]]>
853115