Հասարակություն — AraratNews http://araratnews.am Լուրեր հայաստանից Mon, 18 Nov 2019 19:26:25 +0400 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=5.3 166712260 «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը http://araratnews.am/%d5%a6%d5%be%d5%a1%d6%80%d5%a9%d5%b6%d5%b8%d6%81-%d6%85%d5%a4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%ae%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%aa/ Mon, 18 Nov 2019 19:26:23 +0000 http://araratnews.am/?p=846824 Նոյեմբերի 15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկի ուղեբեռի միջից հափշտակել էին ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Բաժնի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը՝ համագործակցելով ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում պարզվեցին դեպքի մի շարք հանգամանքներ։

Հաղորդումից ժամեր անց ոստիկանները օդանավակայանի թռիչքուղուց կասկածանքով բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու, որոնք աշխատում են օդանավակայանում․ երկուսը՝ որպես կառամատույցի գործակալ, մեկը՝ կառամատույցի օպերատոր։

Ինքնաթիռից ուղեբեռների բեռնաթափմամբ ու բարձմամբ զբաղվող ընկերության ավտոմեքենայում էլ հայտնաբերվեցին հափշտակված զարդերը։ Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային նախաքննական մարմնին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

]]>
846824
Բասեն գյուղում մոտ 500 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ http://araratnews.am/%d5%a2%d5%a1%d5%bd%d5%a5%d5%b6-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%b8%d5%bf-500-%d5%b0%d5%a1-%d5%ad%d5%b8%d5%bf%d5%a1%d5%ae%d5%a1%d5%ae%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9-%d5%a7/ Mon, 18 Nov 2019 19:25:00 +0000 http://araratnews.am/?p=846818 Նոյեմբերի 18-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի տարածքում ծուխ է նկատվում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ հրդեհի օջախը գտնվում է Բասեն գյուղի տարածքում գտնվող Հարսնասար լեռան գագաթին և հարավային լանջերին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:08-ին, մարվել՝ 18:26-ին: 

Այրվել է խոտածածկույթ մոտ 500 հա:

Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել է Ջրառատ գյուղի 6 բնակիչ:

]]>
846818
Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին http://araratnews.am/%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%ac%d5%ab%d5%bf%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad/ Mon, 18 Nov 2019 19:03:19 +0000 http://araratnews.am/?p=846814 Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Լիտվայի նախագահական նստավայրում հանդիպել է նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին:

Այդ մասին նա հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկարներ եւ գրելով.

«Վիլնյուսում վերջին հանդիպումս Լիտվայի նախագահական նստավայրում էր՝ նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ:

Հ.Գ. Բոլոր հանդիպումների մանրամասները եւ պաշտոնական լուսանկարները երեւի հասանելի կլինեն վաղը՝ մամուլի հաղորդագրությունների տեսքով»:


]]>
846814
Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով http://araratnews.am/%d5%be%d5%a5%d5%a4%d5%ab%d5%ab-%d5%a2%d5%af-%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%af%d5%ab%d6%81-%d5%bf%d5%a5%d5%ad/ Mon, 18 Nov 2019 18:34:33 +0000 http://araratnews.am/?p=846808 Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ Վեդիի բժշկական կենտրոնը տեխնիկապես հարստացել է:

Բուժկենտրոնը ձեռք է բերել 2019 թվականի արտադրության «Canon-Xario 200 G» թվային ուլտրաձայնային համակարգ:

Համակարգը նախատեսված է ընդհանուր ախտորոշման, մանկաբարձության, դոպլեր- դուպլեքս հետազոտության, մանր դետալների և մակերեսային գոյացությունների հետազոտման համար:

]]>
846808
Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան http://araratnews.am/%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%be/ Mon, 18 Nov 2019 18:18:59 +0000 http://araratnews.am/?p=846806 Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացին Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ Լորիս Չոբանյանն է, լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:

«Այսօր կեսօրին ականի պայթյունի հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը վնասվածքներ է ստացել: Տեղափոխվել է Բերդի հիվանդանոց, որտեղ Չոբանյանը վիրահատվել է, ծնկից ներքև նրան անդամահատել են»,- ասել էր համայնքապետը:

Լորիս Չոբանյանը 44 տարեկան է, մեկ որդի ու մեկ դուստր ունի, որոնք ուսանողներ են:

]]>
846806
ՄԻՊ-ն ընթացակարգ է սկսել ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպանություն գործած երիտասարդի մահվան կապակցությամբ http://araratnews.am/%d5%b4%d5%ab%d5%ba-%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-%d5%a7-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a5%d5%ac-%d6%84%d5%af%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d5%a4%d6%80/ Mon, 18 Nov 2019 18:08:03 +0000 http://araratnews.am/?p=846804 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ենթադրաբար ինքնասպանություն գործած 19-ամյա երիտասարդի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Նոյեմբերի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել 19-ամյա երիտասարդ:

Ինքնասպանության ենթադրյալ դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ, նախապատրաստվել են իրավասու պետական մարմիններին ուղղված գրություններ: Նոյեմբերի 18-ին Պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում արձանագրվել է, որ 2017 և 2018 թվականների մահվան, ներառյալ՝ ինքնասպանության դեպքերի կայուն ցուցանիշը վկայում է դրանց պատճառների ու նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելմանն ուղղված իրավասու պետական մարմինների կողմից համակարգային առումով ոչ բավարար աշխատանքի մասին:

Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ մահվան և հատկապես ինքնասպանության դեպքերի առնչությամբ չեն կատարվում անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ դրանց պատճառների վերհանման ուղղությամբ, իրավասու պետական մարմինների կողմից կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում նման դեպքերի կանխարգելմանն ուղղված, միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր և ռազմավարություններ ներդնելու ուղղությամբ:

Չափազանց կարևոր է, որ իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները,  իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

]]>
846804
Գյումրու նոր մաքսատանը մեկնարկեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը http://araratnews.am/%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%b8%d6%82-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a1%d6%84%d5%bd%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d6%81-%d5%a1%d5%be%d5%bf/ Mon, 18 Nov 2019 17:14:13 +0000 http://araratnews.am/?p=846794 Գյումրու նոր մաքսատունը նոյեմբերի 18-ից սկսած շահագործման կհանձնվի փուլ առ փուլ: Մինչ կառույցի ամբողջական շահագործումը, նոյեմբերի 18-ից, մաքսատանը մեկնարկեց ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը:

Գործընթացի առաջին օրը, մի քանի ժամերի ընթացքում, նոր մաքսատանը մաքսազերծվել է ավելի քան 100 ավտոմեքենա: Նոյեմբերի 18-ից սկսած սահմանը հատած ավտոքարշակներով մեքենաները ևս կմաքսազերծվեն Գյումրիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, մաքսատունն ամբողջովին պատրաստ է նաև ավտոքարշակների սպասարկումն իրականացնել, իսկ նոյեմբերի 25-ից նաև բեռնարկղերով ներմուծվող: «Նոր մաքսատունը պատրաստ է նաև ավտոքարշակներով մեքենաներին սպասարկել,  իսկ նոյեմբերի 25-ից,  ինչպես հայտարարել էինք, ամեն ինչ անելու ենք, որ սպասարկենք սահմանը բեռնարկղերով հատած մեքենաները: Դրանք միակն են, որ մնացել են սպասարկվելու Երևանում: Այն պահից, երբ դրանք էլ կտեղափոխենք այստեղ, կարող ենք հայտարարել, որ մեքենաների մաքսազերծման ամբողջ գործընթացը տեղափոխեցինք Գյումրինշեց Շուշանիկ Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ Նորագավիթի մաքսատունը կգործի մինչև տարեվերջ: «Մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Նորագավիթում: Կարծում եմ, դրա համար Նորագավիթը կշարունակի գործել մինչև տարեվերջ»,- հավելեց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

]]>
846794
Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ http://araratnews.am/%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0-%d5%a7-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%ab%d5%b6/ Mon, 18 Nov 2019 16:50:00 +0000 http://araratnews.am/?p=846791 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը հայտնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Վարդաքար գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Կյանք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում (սեփականատեր՝ Արարատ Ս.): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 15:38-ին:

Այրվել են տան տանիքի և ծածկի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ): 

 

]]>
846791
Նոյեմբերի 11-ից 17-ը հայտնաբերվել է ոչ սթափ 66 վարորդ. ոստիկանություն http://araratnews.am/%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-11-%d5%ab%d6%81-17-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b8%d5%b9-%d5%bd%d5%a9%d5%a1%d6%83-6/ Mon, 18 Nov 2019 16:02:23 +0000 http://araratnews.am/?p=846783 ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 11-ից 17-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 180 մեքենա, որոնցից 20-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 94 մեքենա։ 51-ի վարորդները խախտումը վերացրել են՝ տեղում պոկելով դիմապակու թաղանթը։

Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 81 մեքենա։ 46-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի այդ հայտնաբերվել է առանց համարանիշերի շահագործվող 5, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 91, թաղանթապատված դիմապակիով՝ 139 տրանսպաորտային միջոց։ 47 վարորդ տուգանվել է երթևեկելիս մեքենայից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են։

]]>
846783
Համացանցում է հայտնվել սկանդալային «Մել» ֆիլմի թրեյլերը http://araratnews.am/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%81%d5%a1%d5%b6%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%bd%d5%af%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6/ Mon, 18 Nov 2019 15:50:38 +0000 http://araratnews.am/?p=846780 Համացանցում է հայտնվել ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին սկանդալային ֆիլմի թրեյլերը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ֆիլմի պրոդյուսերը հաստատեց, որ պտտվող տեսանյութը վավերագրական ֆիլմից մի հատված է: ֆիլմի մանրամասների մասին չցանկացան խոսել ո՛չ ռեժիսոր Իննա Սահակյանը, ո՛չ էլ պրոդյուսերը:

«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի համար հատկացրել է անհրաժեշտ գումարի քիչ մասը՝ 20 միլիոն դրամ: Պետության կողմից Ֆիլմի ֆինանսավորման եւ առհասարակ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման լուրը հանրության շրջանում տեւական ժամանակ է բուռն քննարկման թեմա է դարձել:

]]>
846780