Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ցեղասպանության մասին Ֆրանսիայի ներկայացուցչի արտահակտությունները հունից հանել է Չավուշօղլուին

    Ցեղասպանության մասին Ֆրանսիայի ներկայացուցչի արտահակտությունները հունից հանել է Չավուշօղլուին

    Ցեղասպանության մասին Ֆրանսիայի ներկայացուցչի արտահակտությունները հունից հանել է  Չավուշօղլուին
    Ապրիլ 13, 2019 20:25 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև :

    Ֆրանսիայի ներկայացուցիչը իր ելույում նշել էր, որ իր համար շոկային են եղել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի՝ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հասցեին հնչեցրած մեղադրական խոսքերը:

    Շենթոփն ասել էր, թե Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը:

    Ավելի ուշ ելույթ ունեցած, Չավուշօղլուն  Ֆրանսիային  մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու մեջ։

    Չավուշօղլուն, հիշատակելով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշումը, նշել է, որ դա հակասում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

    Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել է, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»:

    Չավուշօղլուի այս հայտարարություններից հետո Ֆրանսիայի ներկայացուցիչը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը:

    Աղբյուր` ermenihaber.am/am


    Նման թեմաներ

    scroll to top