Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը նոր տնօրեն ունի

    Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը նոր տնօրեն ունի

    Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը նոր տնօրեն ունի
    Հունիս 14, 2019 19:05 Լուրեր, Մշակույթ A+ / A-

    Կարո Վարդանյանը «Ֆեյսբուքում» գրել է. «ժլատ հաղորդագրություն հաղագս ողջամտության, որ սերվեց մուրազաբանությունից, բայց հարուցեց դյուրամարսություն

    Շատ ախմախ վերնագիր ստացվեց: Ընդամենն ուզում էի ասել, որ այսօր կայացավ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մինչ մտածում էի՝ մրցունակ եմ, թե ոչ, մրցակիցներս ցուցաբերեցին անասելի ողջամտություն ու հենց առաջին փուլում կտրվեցին՝ թողնելով ինձ մենակ թանգարանի անհատնում դարդերի ու նրա շուրջը վերջին ամիսներին ծավալված դավերի հետ: Մրցակիցներիս կհանդիպեմ տարիներ անց ու կասկած չունեմ, որ վերստին կցուցաբերեն նույնքան ու ավելի ողջամտություն:
    Ձեր կյանքի ճամփեքին բոլորիդ մաղթում եմ դյուրամարս մրցակիցներ»:

     


    Նման թեմաներ

    scroll to top