Գլխավոր Միջազգային Charlie Hebdo-ի դեմ բողոքող իրանցիները Ֆրանսիայի «մահն» են պահանջել

Charlie Hebdo-ի դեմ բողոքող իրանցիները Ֆրանսիայի «մահն» են պահանջել

3
0

article-d50cca02-a27b-4f12-83c7-98e2a0854ea1-6VhVjTlzBHSK2-525_634x413

Հարյուրավոր իրանցիներ բողոքի գործողություն են իրականացրել Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ֆրանսիական երգիծական Charlie Hebdo պարբերականի էջերին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման առիթով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ցուցարարները, որոնց մեծամասնությունն ուսանողներ էին, բացականչել են «Մա՛հ Ֆրանսիային», «Մա՛հ Իսրայելին» և «Կորչի՛ ԱՄՆ-ը»:

Որոշ ցուցարարներ անգամ պահանջել են, որ պաշտոնական Թեհրանն արտաքսի Ֆրանսիայի դեսպանին ու փակի դեսպանատունը:

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: