Գլխավոր Լուրեր Առանց ավելորդությունների. երջանկություն նորապսակներին

Առանց ավելորդությունների. երջանկություն նորապսակներին

3039
0

Վերջին օրերին համացանցում քննարկվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանեկան արարողությունը:

Հակառակ տարբեր մեկնաբանությունների,  պետք է հայտնենք, որ հարսանեկան արարողությունը չի լինելու դարի իրադարձություն կամ աչքի չի ընկնելու ավելորդ ճոխություններով:

Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանը երկար ժամանակ է` սիրում են միմյանց, նախորդ տարի նշանադրվել են, և ինչպես բոլոր մարդկանց դեպքում, այս դեպքում նույնպես, հայկական բոլոր ավանդույթներով լինելու է հարսանեկան արարողություն՝ մտերիմների, բարեկամների և հարազատների մասնակցությամբ, և այստեղ էլ չի լինելու ոչ մի ավելորդություն: Երիտասարդներին մաղթում ենք երջանկություն:

Ի վերջո, հարսանեկան արարողություններ լինում են բոլոր ընտանիքներում, և բոլորի զույգերին մաղթում ենք երջանկություն: