Գլխավոր Լուրեր Չեչնիայում բացվել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթը

Չեչնիայում բացվել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթը

4
0

Չեչնիայի Շալի քաղաքում օգոստոսի 23-ին կայացել Է Եվրոպայի ամենամեծ մզկիթի բացումը, որտեղ միաժամանակ կարող Է աղոթել մինչեւ 30 հազար մարդ, իսկ վերանդաների հաշվառմամբ՝ մինչեւ 100 հազար հավատացյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մզկիթի շինարարության փուլում ԶԼՄ-ները գրում Էին, որ այն կոչվելու Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անունով, սակայն բացման արարողությանը նա հայտարարել Է, որ մզկիթին շնորհվել Է Մուհամեդ մարգարեի անունը: Տաճարի բացման հանդիսավոր արարողությանը արքայազններ, նախարարներ եւ հոգեւոր բարձրաստիճան անձինք են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, Քուվեյթից եւ մուսուլմանական այլ երկրներից:

Միաժամանակ Շալիում բացվել Է Ղուրանի ուսումնասիրման դպրոց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: