Գլխավոր Լուրեր Չեք կարող հայերին թույլ տալ, մի՛ հավակնեք մրցաշարերի. Ուտկինը՝ Բաքվին

Չեք կարող հայերին թույլ տալ, մի՛ հավակնեք մրցաշարերի. Ուտկինը՝ Բաքվին

4
0
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդաշարի թողարկման ընթացքում վարողներ Վասիլի Ուտկինը և Մաքսիմ Կուռնիկովը քննարկել են Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի առաջիկա եզրափակիչը անգլիական «Արսենալի» և «Չելսիի» միջև:

Վարողներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության պատճառով Ադրբեջան հայերի մուտքն արգելելու խնդրին, մասնավորապես նշելով, որ իրենց գործընկերը՝ լրագրող Իրինա Բաբլոյանը, չի կարող մեկնել Բաքու՝ երկրպագելու իր  սիրած ակումբին՝ «Արսենալին»:

«Մենք ստիպված  ենք փակագծերից դուրս թողնել երկարամյա քաղաքական հակամարտությունը և տարածքային վեճը: Սակայն եթե այդուհանդերձ Բաքուն հավակնում է  նման միջոցառում անցկացնել, ապա հավանաբար հարկ կլինի… Իսկ եթե, ասենք, խաղի կոմիսար նշանակվի  հայ, դիցուք՝ ֆրանսահայ: Եթե նման դեպքերում պատրաստ չեք ապահովելու հարկ  եղած միջոցներ բնականոն անցկացման համար, ապա պետք չէ հավակնել: Սա զվարճանքի արդյունաբերություն է, չեք կարող՝ մի  արեք»,- ասել  է Ուտկինը:

Ուտկինը նաև նշել  է, որ Բաքու չի կարող մեկնել ոչ միայն Իրինա Բաբլոյանը, այլև  մեկնաբան Նոբել Առուստամյանը, որը ծնվել է հենց Բաքվում:

Ավելի վաղ Ռուսարմինֆոն հաղորդել  էր, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին  մեկնաբանել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ  Մխիթարյանի ուղևորության հնարավորությունը  Բաքու՝ Եվրոպայի  լիգայի եզրափակչին: