Գլխավոր Լուրեր Չեմ ընդունելու ստախոսությունը. մշակույթի փոխնախարար

Չեմ ընդունելու ստախոսությունը. մշակույթի փոխնախարար

8
0

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը պատրաստ է հանդիպել Հացադուլ անող ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կանի դա, եթե ռեժիսորը ներողություն խնդրի իրենից:

«Հովհաննես Գալստյանը հայտարարում է, թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ նա պետք է արդեն ավարտած լիներ նկարահանումները 2017-ին, եւ դրանից հետո էլ 2018 թ. երկարացված ժամկետին։

Ես որպես մարդ եւ քաղաքացի իհարկե ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել եւ չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը, խարդախությունը, հայհոյախոսությունը։ Ես մի անգամ իրեն պատասխանել եմ ինձ հետ հանդիպելու իր ցանկության առիթով, որ կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նա հրապարակավ ներողություն կխնդրի իմ հասցեին հանրայնորեն արտահայտած իր հայհոյանքների համար։ Հիմա էլ նույնն եմ ասում»,- գրել է նա:

Հովհաննես Գալստյանը ցանկանում է պետական աջակցություն ստանալ «Տատիկիս վարսերը» ֆիլիմ համար: Այսօր՝ փետրվարի 7-ին, նա ասել է, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ մինչեւ կհավաքի ֆիլմի համար անհրաժեշտ գումարը: