Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    24°
    Home » editorial » Չեմ պատկերացնում՝ McDonald’s-ը ինչպե՞ս կարող է լինել հրապարակում. ճարտարապետ

    Չեմ պատկերացնում՝ McDonald’s-ը ինչպե՞ս կարող է լինել հրապարակում. ճարտարապետ

    Չեմ պատկերացնում՝ McDonald’s-ը ինչպե՞ս կարող է լինել հրապարակում. ճարտարապետ
    Փետրվար 8, 2018 16:05 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ես չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարող է McDonald’s-ը Երևանում լինել հենց Հանրապետության հրապարակում: Նման միտք Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով վրացի գործարար Թեմուր Չկոնիայի հայտարարությանը, թե McDonald’s-ը անպայման պետք է լինի Երևանի կենտրոնում, ցանկալի է` Հանրապետության հրապարակում:

    «Ես չեմ ցանկանա Հանրապետության հրապարակում McDonald’s տեսնել: Այն ոտքի վրա կանգնած ուտելու տեղ է և պետք է բոլորովին ուրիշ տեղ լինի: Դա կարող է լինել ուրիշ հրապարակում, փողոցում, որտեղ աշխուժություն կա, թե չէ ինքը մեծ ցուցանակներով է լինելու, և դա հրապարակում պատկերացնել չեմ կարողանում: Ու դա ժամանակավոր բան է, բայց նույնիսկ ժամանակավորը պետք չէ որ լինի»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:

    Հիշեցնենք, որ ինչպես հարցազրույցի ժամանակ նշել էր վրացի գործարար Թեմուր Չկոնիան՝ Երևանում առաջին McDonald’s բացելու հարցը կլուծվի 2018 թվականի մարտին նախատեսված նախագահի ընտրություններից հետո։

    «Հանրապետության հրապարակում McDonald’s բացելը մեր երազանքն է։ Կոչ եմ անում McDonald’s-ը չդիտարկել որպես հերթական ռեստորան, որը կարող է մրցակցել հայկական ազգային խոհանոցի հետ»,- ասել էր Չկոնիան։

    Նման թեմաներ

    scroll to top