Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Հայրապետյան

    Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Հայրապետյան

    Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Հայրապետյան
    Հունվար 12, 2018 13:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, այն խոսակցությունները, որ եղել են, ընկերական միջավայրում են եղել, որոնք պետք չէ մատի փաթաթան դարձնել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը. «Ես ծրագրեր ունեմ, որոնք պատրաստվում եմ կատարել և կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է այս պահին իմ ստեղծածի վրա ինչ-որ բան ավելացնել կամ գոնե չքանդել: Իսկ եթե մարդիկ կան, որ ցանկանում են մեկ տարի հետո ընտրություններ, է, թող գան, իրենց ծրագրերը ներկայացնեն»:

    Ֆեդերացիայի նախագահը նաև ընդգծեց, որ ինքը միշտ իր խոսքի տերն է, իսկ որ ինքը հրաժարական է տալու, եղել են փողոցային, ընկերական խոսակցություններ. «Ովքեր կասկածում են ինձ իմ խոսքի տերը լինելու մեջ կամ տղամարդկային հատկություններիս մեջ, կխնդրեի շատ խորը ուսումնասիրել ինձ: Եվ հասկանային, որ ես առհասարակ իմ խոսքի տեր մարդ եմ և տղամարդկային ինչ հատկություններ ունեմ, տղամարդկային ասելով` ուրիշ բաներ հանկարծ չհասկանաք»:

    Նման թեմաներ

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top