Գլխավոր Լուրեր Չեմ շտապի գնահատական հնչեցնել՝ կա՞ սահմանադրական ճգնաժամ, թե՞ ոչ

Չեմ շտապի գնահատական հնչեցնել՝ կա՞ սահմանադրական ճգնաժամ, թե՞ ոչ

2
0

Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով։ Այս մասին այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դատավորների ընդանուր ժողովի որոշ անդամների արձագանքին՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի հետ կապված։

Հարցը մասնավորապես այն տեսանկյունից էր, որ դատական խորհրդի որոշ անդամներ խուսափեցին պատասխանել հարցին՝ կա արդյոք սահմանադրական ճգնաժամ, իսկ ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը նշեց, որ սահմանադրական ճգնաժամ չկա։ Այդ պարագայում ինչպե՞ս է իշխող խմբակցությունը պատրաստվում համագործակցել ԲԴԽ-ի հետ։

«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում։ Լուծումների տարբերակ առաջարկել է պարոն Գրիգորյանը, բայց ես հիմա չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» խմբակցությունն ունի հստակ դիրքորոշում հանգուցալուծման առնչությամբ։ Դեռևս չունենք հստակ դիրքորոշում։ Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով։ Դա դեռ քննարկման փուլում է։ Չեմ շտապի գնահատական հնչեցնել, թե արդյոք կա՞ սահմանադրական ճգնաժամ, թե՞ ոչ։ Նորից եմ ասում՝  որ դա մասնագիտական տիրույթի հարց է։ Պարզապես քաղաքական գնահատական կտամ, որ իսկապես խնդրահարույց է իրավիճակը»,- նշեց Մակունցը։

Խմբակցության ղեկավարը կրկնեց, որ հարցը պետք է հրատապ լուծվի։ «Շատ որոշումներ, որոնք պահանջում են հարցի սահմանադրականությունը քննելուն, ապա այստեղ պետք է և՛ շտապել, և՛ հապճեպ որոշումներ չկայացնել»։