Չորեքշաբթի , 18 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 485.92   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 514.49   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 480.02   
  •  GBP   Առք` 580.00   Վաճառք` 597.00   ՀՀ ԿԲ` 586.07   
  •  RUB   Առք` 8.16   Վաճառք` 8.37   ՀՀ ԿԲ` 8.16   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 200.00   ՀՀ ԿԲ` 181.08   
outputra5huxgif
°
Home » editorial » Չեմ ուզում իմանալ՝ ինչու է մայրս ինձնից հրաժարվել. կյանքը մանկատնից հետո (լուսանկարներ)

Չեմ ուզում իմանալ՝ ինչու է մայրս ինձնից հրաժարվել. կյանքը մանկատնից հետո (լուսանկարներ)

Հունվար 10, 2017 17:15 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

14729222_1313069298744167_8135014384097711163_n

Էջմիածնի «Մեր տուն» հասարակական կազմակերպության և այնտեղի բնակիչների մասին արդեն պատմել ենք: Այնտեղ ապրում են ծնողազուրկ կամ անապահով ընտանիքների աղջիկներ, ովքեր մանկատնից հետո կանգնում են գոյության խնդրի առջև: «Մեր տունը» կազմակերպություն է, որտեղ մանկատան շրջանավարտներն ապահով են և շրջապատված ընտանեկան ջերմությամբ: Հասարակական կազմակերպությունը գործում է արդեն 10 տարի, և այս ընթացքում «Մեր տունը» բազմաթիվ աղջիկների համար եղել է առաջին ընտանիքը:

31-ամյա Անի Կարապետյանը «Մեր տան» առաջին բնակիչներից է: Որոշ վերապահումներով` մինչև 21 տարեկանն ապրել է Գավառի մանկատանը, «Մեր տունը» հասարակական կազմակերպության բացվելուց հետո տեղափոխվել է այստեղ. «Մանկատուն 4 օրականում եմ տեղափոխվել, երբ մայրս ինձնից հրաժարվել էր: Գավառի մանկատնից հետո, որտեղ որոշ վերապահումներով մինչև 21 տարեկան ինձ պահեցին, եկա էջմիածին: Ինձ համար դժվար էր պատկերացնել կյանքը մանկատնից դուրս: Սկզբում որ ասացին «Մեր տանն» ապրելու համար, ասացի, որ չեմ ուզում, որովհետև չէի պատկերացնում` ինչ կլինի մանկատնից դուրս: Բայց երբ իմացա, ով է կազմակերպության ղեկավարը, մտածեցի, որ ես էստեղ հաստատ հաջողության կհասնեմ ու համաձայնեցի: Հենց ոտք դրեցի «Մեր տուն», հասկացա, որ եկել եմ ոչ թե մեր, այլ իմ տուն»:

Թեև «Մեր տունը» Անիի առաջին տունն է եղել և այնտեղ է առաջին անգամ մայրական ջերմություն ստացել, այնուամենայնիվ, կազմակերպությունում անցկացրած առաջին տարին նրա կյանքի ամենաբարդ շրջանն է եղել. «Այստեղ ինձ հետ աշխատելը բարդ է եղել: Մենք ամեն շաբաթ ժողով էինք անում, ու ես միշտ ժողովներին նկատողություն էի ստանում, որովհետև լեզուս երկար էր, ինձ վատ էի պահում, հետո` սովորելու հետ սեր չունեի: Եվ այդպես, առաջին տարին ինձ համար շատ դժվար էր: Բայց, փառք Աստծո, էստեղի մարդկանց մեջ էնքան սեր կա, որ իրենց համբերատարության շնորհիվ ամեն մի աղջկա հասցնում են իրենց նպատակին: Ինձ համար փոքր ժամանակ միակ դժվարությունն էն է եղել, որ կողքիս մեր չի  եղել, մայրական քնքշանք չեմ զգացել: Էդ սերը զգացի 21 տարեկանում, որ մինչ այդ չգիտեի` ինչ է»:

Մանկատնից դուրս գալուց տարիներ անց Անին գտնում է իր ընտանիքի անդամներին, բայց նրանց հետ շփվել չի ցանկանում. «Երեք տարի առաջ գտել եմ նրանց, բայց հետները շփվելու ցանկություն չունեմ ու չեմ կարող: Մայրիկիս չեմ տեսել, մենակ եղբայրներիս ու քույրիկիս հետ եմ հանդիպել, բայց իրենց հետ էլ կապ չկա: Հիմա էն տարիքում չեմ, որ ինձ մայր պետք լինի, իրեն ոչ մի հարց չունեմ: Ճիշտն ասած, չեմ էլ ուզում ճիշտն իմանալ, թե ինչի համար է ինձնից հրաժարվել. ավելի կհիասթափվեմ: Մանկատանը մեր խմբում 12 երեխա էինք, 11-ը ծնող ունեին, ես՝ չէ, ու չէի հասկանում՝ ի՞նչ է ծնողը, ի՞նչ է մաման- պապան»:

Անին հիմա արդեն սեփական ընտանիք է կազմել. ամիսներ առաջ է ամուսնացել և երազում է ապագա երեխաներին տալ այն սերը, որն իր ծնողները իրեն չեն տվել. «Մեր տունը» շատ գեղեցիկ ավանդույթ ունի. մեծ շուքով ամուսնացնում է Տան աղջիկներին: Ես այդ աղջիկներից մեկն եմ, ինձ ամուսնացրեցին, հիմա ամուսինս Ամերիկայում է, ես էլի մնում եմ «Մեր տանը», մինչև գործերս կդասավորվեն, ու ես էլ կմիանամ նրան»:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top