Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Clear
Home » Լուրեր » Չեն հրավիրում, թե՞ մերժում եք այցերը. ինչո՞ւ Կարապետյանը չի գնում Արեւմուտք

Չեն հրավիրում, թե՞ մերժում եք այցերը. ինչո՞ւ Կարապետյանը չի գնում Արեւմուտք

Սեպտեմբեր 13, 2017 17:24 Լուրեր, Քաղաքական A+ / A-

karen-karapetyan-634x445

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, զարգացնում է հարաբերությունները նաև Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց  վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կարեն Կարապետյանին հարցրեց՝ ինչո՞ւ նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում այցեր չի կատարում արևմտյան երկրներ և չի փորձում այդ երկրներից ներդրումներ ներգրավել Հայաստան: Մարուքյանը հարցադրում արեց` չե՞ն հրավիրում, թե՞ վարչապետն է մերժում այցերը:

«Իրականում այցն ինքնանպատակ չէ, և եթե մենք չենք այցելում, դա չի նշանակում, որ մենք արևմտյան երկրների հետ օրակարգ չունենք: Այցերը կլինեն այն ժամանակ, երբ մենք կունենանք օրակարգ և առարկայական խոսելու թեմա, որպեսզի այն չվերածվի տուրիզմի»,- ի պատասխան ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝  ինչ վերաբերում է արևմտյան երկրները տարանջատելուն, կանխագուշակելով հետագա զարգացումներն այդ հարցի շուրջ, ուզում է մանրամասն անդրադառնալ խնդրին:

«Մենք լինելով ԵՏՄ անդամ երկիր՝ որևէ այլ շուկաների նկատմամբ թերուշադրություն չենք ցուցաբերում: Եվ այն ինֆորմացիան, որը տրամադրել ենք ձեզ՝ արտահանման հետ կապված և այլն, մենք տարին ամփոփելուց պատրաստում ենք շատ լայնամասշտաբ պատասխան, որտեղ մանրամասն կգրենք մեր հետազոտություններն այդ շուկաների վերաբերյալ: Պայմանական 21,6 տոկոս արտահանման աճ ունենալով՝ եվրոպական երկրներ աճի տեմպը գերազանցում է ԵՏՄ երկրների աճի տեմպին»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Երբ Էդմոն Մարուքյանն արձանագրեց, որ փաստորեն վարչապետն արևմտյան երկրների հետ օրակարգ չունի, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի լավ են, ծրագրերն ավելի շատ են:

«Օրակարգ չունենք այց կատարելու: Տեքստի մեջ կա մի քննադատություն, մի կողմնակալ վերաբերմունք, որի էությունը չեմ հասկանում: Ես էլ ասում եմ, որ բոլոր նման երկրների հետ ունենք հարաբերություններ, անպայման պետք է ա՞յց ունենանք: Օրակարգ ունեմ, գնում եմ, էլի եմ գնալու, եթե օրակարգ ունենամ, հենց Ամստերդամում օրակարգ ունենամ, գնալու եմ»,- եզրափակեց  վարչապետը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top