Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով

    Չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով

    Չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով
    Հուլիս 12, 2019 13:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երկու վարկած կա. մեկը, որ հնարավոր է հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը, որ տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններում (Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ և Երևանի ՋԷԿ): Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:

    Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել էր ներքին պատճառը, Վարդանյանն արձագանքեց, որ վարչապետին զեկուցվել է այդ պահին առկա վարկածները․ «Մենք հիմա չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երևան ՋԷԿ»-ում կամ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում»:

    Փոխնախարարը նշեց, որ չի կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակ:

    «Մենք մեր իրանցի գործընկերներից հենց առաջին րոպեներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք ունեցել են վթար, հետո իրենցից ստացել ենք տեղեկություն, որ վթարը լոկալ է եղել և չի հասել մեզ: Մեր տեսչական մարմինները պետք է զբաղվեն այս հետաքննությամբ եւ զբաղվում են»,- ասաց նա:

     


    Նման թեմաներ

    scroll to top