Հինգշաբթի , 22 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Չեխովի փողոցում անչափահասին ծեծած անձի ինքնությունը հայտնի է

    Չեխովի փողոցում անչափահասին ծեծած անձի ինքնությունը հայտնի է

    Չեխովի փողոցում անչափահասին ծեծած անձի ինքնությունը հայտնի է
    Հունիս 12, 2019 23:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։

    Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։ Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու տուժողից հաղորդում ընդունել։

    Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Շենգավիթի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների արդյունքում 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։ Նախնական տվյալներով՝ երիտասարդները վիճել էին կենցաղային հարցերի շուրջ։


    Նման թեմաներ

    scroll to top