Գլխավոր Լուրեր Չգիտեմ` էլ ինչ պետք է անենք, մնում է պատերը թափանցիկ դարձնենք

Չգիտեմ` էլ ինչ պետք է անենք, մնում է պատերը թափանցիկ դարձնենք

13
0

Պարտադրանք չկա, որ ամեն անգամ քաղաքապետարանը պարտավոր է իր ամեն քայլի մասին տեղեկացնել: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր անդամների դժգոհությանը, որ աղբահանության համար «ԿամԱԶ»-ներ ձեռք բերելու որոշման մասին իրենք տեղյակ չեն եղել:

«Նաեւ «Իմ քայլը» խմբակցության անդամները տեղյակ չեն այն գործերից, որոնք քաղաքապետարանն անում է: Պարտադրանք չկա, որ ամեն անգամ պարտավոր ենք ամեն քայլի մասին տեղեկացնել: Մենք հարյուրավոր որոշումներ ենք կայացնում: Մենք աշխատում ենք թափանցիկ, ես չգիտեմ, թե էլ ինչ պետք է անենք, մնում է պատերը թափանցիկ դարձնենք, որ դրսից ամեն բան երեւա: Միայն զուգարանի պատերը թափանցիկ չանենք, եթե դեմ չեք»,- ասաց նա: