Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Չհայտարարված այցեր 4 ՔԿՀ-ներ. ՄԻՊ

    Չհայտարարված այցեր 4 ՔԿՀ-ներ. ՄԻՊ

    Չհայտարարված այցեր 4 ՔԿՀ-ներ. ՄԻՊ
    Դեկտեմբեր 7, 2018 13:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաեւ մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սեւան», «Հրազդան» եւ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:

    Երևան Տոնավաճառ

    Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց եւ դատապարտյալների հետ:

    Դիմումների եւ բողոքների հիմնական մասը վերաբերում է համաներման ակտի կիրառման շրջանակին։

    Մի շարք ազատազրկվածներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։ Ազատությունից զրկվածների մյուս մասն էլ պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։

    Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած անձանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը եւ համապատասխանությունը սահմանված պահանջներին: Իրականացվել է առանձնազրույց նրանց հետ:

    Որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ հարցեր են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաեւ բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց:

    Արձանագրված մի շարք խնդիրներ տեղում քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ եւ անմիջապես ստացել լուծումներ: Բարձրացրած մյուս խնդիրների լուծման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:

    Քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ ձեւավորված է արդյունավետ համագործակցություն, ինչը կարեւոր նշանակություն ունի արձանագրվող հարցերի լուծման հարցում:


    Նման թեմաներ

    scroll to top