Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Լուրեր » Չի բացառվում՝ Բաքուն ռազմական գործողություններ սկսի

    Չի բացառվում՝ Բաքուն ռազմական գործողություններ սկսի

    Չի բացառվում՝ Բաքուն ռազմական գործողություններ սկսի
    Փետրվար 14, 2018 15:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական իշխանության պահպանման, երկարաձգման համար փորձում է վաղաժամկետ կերպով բնակչությանն իր շուրջը համախմբել՝ էլ ավելի ակտիվացնելով ռազմատենչ հռետորաբանությունը:

    Թուրքագետի կարծիքով` Հայաստանը երբեք չպետք է կորցնի  զգոնությունը, քանի որ չի բացառվում՝ Ալիևը փորձի ռազմական գործողություններ սրել:

    Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ Երևանը գրավելու  հայտարարությանը, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ դա առավելապես ներքին սպառման համար արված հայտարարություն էր:

    Հայ-թուրքական արձանագրությունների մասին խոսելիս վերլուծաբանն ասաց, որ Հայաստանն իսկապես կհրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից: «Էրդողանը մեր աչքի առաջ շատ  կերպարանափոխվում է: Եթե մինչ այժմ նա հանդես էր գալիս որպես իսլամական գործիչ, ապա այժմ փորձում է նոր ռեսուրս ստեղծել՝ իր իշխանությունը պահելու:  Իսկ նոր ռեսուրսը պանթյուրքիզմն է»,- ասաց բանախոսը:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top